Անգելա Մերկելը ներկա չի լինի Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր»-ի բացմանը
Աշխարհում
13:53 05/06/2015

Անգելա Մերկելը ներկա չի լինի Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր»-ի բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաները ներկա չեն լինի Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր»-ի բացմանը: Այս մասին հայտնում է գերմանական «Tagesspiegel» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Կանցլեր Անգելա Մերկելը Բաքու չի մեկնի: Բացի այդ, երկրի ներքին գործերի նախարարը, ով կարգավորում է սպորտի հետ կապված հարցերը, ևս հրաժարվել է Ադրբեջան մեկնել: Նախատեսված չէ նաև երկրի նախագահ Յոահիմ Գաուկի այցը Բաքու»,- գրել է պարբերականը:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ նման որոշման պատճառը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է:

«Ադրբեջանում բանտարկված են ավելի քան 100 ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ: Նրանց շարքում է հայտնի ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, որը ցանկանում էր Եվրոպական խաղերի ընթացքում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իր երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին: Վերջին ամիսներին ռեժիմը ավելի է ուժեղացրել հետապնդումները»,- գրել է հոդվածագիրը:

Placeholder
Անգելա Մերկելը ներկա չի լինի Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր»-ի բացմանը