Էլէներգիայի սակագնի մասին խորհրդարանական լսումների օրը պաշտոնապես հաստատվեց
Տնտեսություն
14:14 05/06/2015

Էլէներգիայի սակագնի մասին խորհրդարանական լսումների օրը պաշտոնապես հաստատվեց

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Ազգային ժողովում խորհրդարանական լսումները կկայանան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Լսումները կանցկացվեն դռնբաց:

Նշենք, որ Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: Խորհրդարանում բուռն քննարկման թեմա էր դարձել ՀԷՑ-ի այդ քայլը, և պատգամավորները պահանջեցին խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Placeholder
Էլէներգիայի սակագնի մասին խորհրդարանական լսումների օրը պաշտոնապես հաստատվեց