«Սանդերլենդի» երկրպագուները 2000 ֆունտ ստեռլինգ են հավաքել՝ Ադվոկատի կնոջը ծաղկեփունջ նվիրելու համար
Աշխարհում
20:04 05/06/2015

«Սանդերլենդի» երկրպագուները 2000 ֆունտ ստեռլինգ են հավաքել՝ Ադվոկատի կնոջը ծաղկեփունջ նվիրելու համար

Դիկ Ադվոկատի կինը 2000 ֆունտ ստեռլինգ արժեքով ծաղկեփունջ կստանա: Այդքան գումար են հավաքել «Սանդերլենդի» երկրպագուները gofundme.com կայքում:

Հենց Ադվոկատի կինն է նրան համոզել՝ մնալու անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Հիշեցնենք, որ Ադվոկատը մրցաշրջանի ընթացքում գլխավորեց «Սանդերլենդը» և փրկեց թիմին ուժեղագույնների առաջնությունից դուրս մնալուց: Մրցաշրջանի ավարտից հետո նա չերկարաձգեց պայմանագրի ժամկետը, սակայն օրերս փոխեց իր որոշումը:

Հիշեցնենք, որ ակումբի հետ Ադվոկատի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Placeholder
«Սանդերլենդի» երկրպագուները 2000 ֆունտ ստեռլինգ են հավաքել՝ Ադվոկատի կնոջը ծաղկեփունջ նվիրելու համար