ԱՄՆ Պետդեպը քննադատել է Էրդողանի հակահայկական հայտարարությունները
Քաղաքական
17:38 05/06/2015

ԱՄՆ Պետդեպը քննադատել է Էրդողանի հակահայկական հայտարարությունները

ԱՄՆ Պետդեպի ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի, ամերիկյան առաջատար պարբերականների, ինչպես նաև համասեռամոլների նկատմամբ հնչեցրած քննադատություններին, դրանք որակելով անընդունելի: 

«Երբ խոսքը վերաբերվում է լրագրողներին, ԱՄՆ-ն միշտ հանդես է գալիս խոսքի ազատության պաշտպանության օգտին: Մենք մտահոգված ենք խոսքի ազատության ոլորտում թուրքական կառավարության կողմից իրականացվող միջամտությունների շուրջ: Տևական ժամանակ է մենք խոսում ենք այդ մասին և արտահայտում մեր մտահոգությունը: Անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասրակության էական մասն է: Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին սեփական գործողությունները համապատասխանեցնել ժողովրդավարության սկզբունքներին` ներառյալ դատական անկախությանը, խոսքի ազատությանը, մեդիայի և տեղեկատվության ազատությանը»,- նշել է Հարֆը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք դուք քննադատում եք Էրդողանին հայերի հասցեին քննադատական հայտարարություններ անելու համար, Մարի Հարֆը ասել է. «Միանշանակ»:

 

Placeholder
ԱՄՆ Պետդեպը քննադատել է Էրդողանի հակահայկական հայտարարությունները