Շաբոյանը կապ չունի «Էկթրաք սերվիս»-ի հետ. նրա բաջանաղը ՀԷՑ նախկին փոխտնօրենի մորաքրոջ տղան է. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:04 06/06/2015

Շաբոյանը կապ չունի «Էկթրաք սերվիս»-ի հետ. նրա բաջանաղը ՀԷՑ նախկին փոխտնօրենի մորաքրոջ տղան է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է օրերս մեծ աղմուկ բարձրացրած ՀԷՑ-ի մի գործարքի, ըստ որի՝ 2011-ին «Ցանցերը» «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից աստղաբաշխական գումարներով ավտոմեքենաներ էին վարձակալել։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նշված ՍՊԸ-ն պատկանում է Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղին, սակայն «Հրապարակը» պարզել է, որ բիզնեսը գործել է ոչ թե Շաբոյանի հովանավորչությամբ, այլ՝ ՀԷՑ նախկին փոխտնօրեն Կարեն Դարբինյանի, ով Արտակ Շաբոյանի բաջանաղի մորաքրոջ որդին է:

Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը գրել է. ««Էկթրաք» սերվիսը», որի հետ աստղաբաշխական գումարների վարձակալության պայմանագրեր էր կնքում, վերջերս հիշատակվեց որպես Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի կազմակերպություն։ Իրականում, սակայն, «Էկթրաք սերվիսը» ոչ միայն Շաբոյանի բաջանաղին է, այլև ՀԷՑ նախկին փոխտնօրեն Կարեն Դարբինյանի հիմնադրած ընկերությունն է, իսկ Շաբոյանի բաջանաղը՝ Գեղամ Կարապետյանը, Դարբինյանի մորաքրոջ տղան է և սանիկը։ ՍՊԸ-ն Դարբինյանը գրանցել է 2006-ին և հիմնադրել 2007-ին։ Այն ժամանակ նա «Ցանցերի» ամենաազդեցիկ դեմքերից էր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Placeholder
Շաբոյանը կապ չունի «Էկթրաք սերվիս»-ի հետ. նրա բաջանաղը ՀԷՑ նախկին փոխտնօրենի մորաքրոջ տղան է. «Հրապարակ»