Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական տոնավաճառը (Լուսանկարներ)
Տնտեսություն
13:30 06/06/2015

Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական տոնավաճառը (Լուսանկարներ)

Կասյան փողոցում այսօր այս տարվա մեջ առաջին անգամ կգործի գյուղատնտեսական տոնավաճառը: Այստեղ անվճար տաղավարներում իրենց աճեցրած միրգն են վաճառում Մասիսի, Արտաշատի, Վեդիի, Աշտարակի, Հոկտեմբերյանի ու այլ տարածաշրջանների գյուղացիները:



Panorama.am-ը շրջել է տոնավաճառում, լուսանկարել ու ծանոթացել գներին. Պոմիդորն այստեղ արժե 400-450 դրամ է, ելակը՝ 800-1000, խնձորը՝ 500 դրամ, ծիրանը՝ 1500, կանաչ պղպեղը՝ 700 դրամ, մեկ հատ պղպեղը՝ 50 դրամ, կեռասը՝ 500 դրամ, թութը՝ 800 դրամ:


Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Այսօր տոնավաճառում շրջում էր գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:


Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:

Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:

Նախարարության տվյալներով, Կասյան փողոցի վերին հատվածում 2014 թվականի հունիսի 8-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 5520 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 45-50 տոննա գյուղմթերք:

Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) այս տարվա հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 27 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 3537 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք:

Placeholder
Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական տոնավաճառը (Լուսանկարներ)