Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եղվարդի մանկապարտեզի տնօրենը ծանր հիվանդ է. Քրգործի վարույթը կասեցվել է
Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է:
«Դատալեքս»-ում տեղադրված գործի նյութերից Panorama.am-ը տեղեկացավ, որ ամբաստանյալ՝ Մարիետա Մանուկյանը 10.04.2015թ.-ին դատարանին գրավոր դիմումով հայտնել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ վատառողջ է և գտնվում է անկողնային վիճակում և կից ներկայացրել է իր հիվանդության վերաբերյալ պատմության պատճենը /էպիկրիզը/:
«Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, ցուցված է սիպտոմատիկ բուժում: Հիվանդի դիրքը բարձերին հենված նստած վիճակում է, քայլում է կարճատև, հարազատների օգնությամբ: Հիվանդն անաշխատունակ է, ուղեգրվել է ԲՍՓՀ, որի նիստը կկայանա 06.05.2015թ.-ին»,-նշվում է գործի նյութերում:
14.05.2015թ.-ի դատական նիստի նախապատրաստական մասում մեղադրող՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ՝ Ա.Սարգսյանը վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, միջնորդել է ամբաստանյալ՝ Մարիետա Մանուկյանի մասով քրեական գործից մասն անջատել և անջատված մասով քրեական գործի վարույթը կասեցնել, մինչև ամբաստանյալ՝ Մարիետա Մանուկյանի առողջանալը:
03.06.2015թ.-ի դատական նիստի նախապատրաստական մասում Կոտայքի մարզի դատախազի տեղակալ՝ Ա.Սարգսյանը պնդեց միջնորդությունը և խնդրեց այն բավարարել և ամբաստանյալ՝ Մարիետա Մանուկյանի մասով քրեական գործից մասն անջատել և անջատված մասով քրեական գործի վարույթը կասեցնել, մինչև ամբաստանյալ՝ Մարիետա Մանուկյանի առողջանալը:
Ամբաստանյալ՝ Նաիրա Առաքելյանը նրա շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ Մ.Գինոսյանը միջնորդության առնչությամբ առարկություն չեն հայտնել: Տուժողներ ՝ Տիրուհի Ավետիսյանը, Սեդա Քոչարյանը, Վարդուհի Հովակիմյանը, Անուշ Գասպարյանը և Արմինե Թադևոսյանը, առանձին- առանձին, գրավոր դիմումներով խնդրել են գործը քննել իրենց բացակայությամբ, հայտնելով, որ ամբաստանայլներ՝ Մարիետա Մանուկյանի և Նաիրա Առաքելյանի նկատմամբ քաղհայցի պահանջ չունեն, բողոք չունեն և խնդրել են նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է ... դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա:
Դատարանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, ամբաստանյալ՝ Մարիետա Միսակի խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին» մասն անջատել: Քրեական գործի վարույթը Մարիետա Միսակի Մանուկյանի մասով կասեցնել, մինչև Մարիետա Միսակի Մանուկյանի առողջանալը: Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից 10 օրվա ժամկետում:
Մանկապարտեզի տնօրենն ու բուժքույրը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով: Քր.օր.-ի 277-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավարում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Այնուհետև երեխաների թիվն ավելացավ՝ գերազանցելով 100-ը: Երեխաներից բացի հիվանդանոց են տեղափոխվել նաև մանկապարտեզի աշխատակիցներ:
Նախորդող հրապարակումներ՝
Այս պահին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 15 երեխա
«Նաիրիի» ԲԿ-ում գտնվող թունավորված երեխաներից ևս ինը դուրս է գրվել
Եղվարդի մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է. փոխնախարար
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»