Անցնող շաբաթ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ. ԼՂՀ ՊՆ
Հասարակություն
13:45 06/06/2015

Անցնող շաբաթ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:


 

Placeholder
Անցնող շաբաթ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ. ԼՂՀ ՊՆ