Հայրունի. Նախատեսվում է՝ մինչև հուլիսի կեսերը Բունդեսթագում քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (տեսանյութ)
Քաղաքական
13:50 08/06/2015

Հայրունի. Նախատեսվում է՝ մինչև հուլիսի կեսերը Բունդեսթագում քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (տեսանյութ)

Նախատեսվում է, որ մինչև հուլիսի երկրորդ կեսը Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կքննարկի ու վերջնական տեքստը կհաստատի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանագետ Աշոտ Հայրունին:

«Մինչև այս տարվա ապրիլի 24-ը Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցություններն առաջարկել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր, որոնց սկզբնական տեքստերը բավականին ճիշտ և ընդունելի էին: Բոլորն էլ առաջարկել էին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Սակայն Թուրքիայի ճնշումների ներքո որոշեցին խոսել միայն կոտորածների, տեղահանումների մասին: Գերմանիայի նախագահի ուղերձից հետո կուսակցությունների դիրքորոշումը որոշակիորեն հստակեցվեց: Որոշվեց ընդունվելիք բանաձևի նախագծում ավելացումներ կատարել կօգուտ նախագահի դիրքորոշման»,- նշեց բանախոսը:

Ըստ նրա, նոր տեքստում կան Հայաստանի համար և ընդունելի, և ոչ ընդունելի ձևակերպումներ: Բայց և այնպես այն, ըստ  Աշոտ Հայրունու, 2005 թվականի բանաձևի համեմատ մեկ քայլ առաջ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Հայրունի. Նախատեսվում է՝ մինչև հուլիսի կեսերը Բունդեսթագում քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (տեսանյութ)