Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի է ՀՀ զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնի տների վրա կրակելու հանգամանքին՝ նախարարն ասաց, որ դրանք սովորական, ամենօրյա գնդակոծություններ են, որոնք ոչ մի արդյունք չեն ունեցել:
«Այնպես որ` կարող ենք հանգիստ լինել: Ւհարկե նման իրավիճակը մեզ նաև պարտավորեցնում է, որպեսզի ավելի հետևողական կերպով վերահսկենք, սառնասիրտ որոշումներ ընդունենք և պատրաստ լինենք յուրաքանչյուր զարգացման,- ասաց Ս.Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: «Մենք միշտ ամեն ինչ արել ենք, որ խաղաղության տանենք: Արել ենք ամեն ինչ, որ մեր մեջ գոյություն ունեցող հակամարտությունը լուծվի միայն ու միայն խաղաղ ճանապարհով: ՀՀ զինված ուժերի յուրաքանչյուր անդամ, հայ զինվորը խաղաղության զինվոր է, և նա ամեն ինչ անելու է, որ ստեղծվի այդ զսպման մեխանիզմը, մեր սահմաններում խաղաղություն տիրի, և ամենակարևորն է վստահության մակարդակի ստեղծումը, որն ամենաէականն է բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Թեմային առնչվող նյութեր՝
Հակառակորդի կրակոցներից Բաղանիս գյուղի բնակչի տունը վնասվել է