Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:43 10/06/2015

Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս երկուշաբթի` հունիսի 8-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Թերթի տեղեկություններով՝ կոմիտե գնալու առիթը եղել է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը: Թե ինչ զրույց է եղել քննիչների ու նրանց ղեկավարների և մարզպետի միջև, բնականաբար, թերթին չի չհաջողվել պարզել, բայց ուշագրավ զուգադիպությամբ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել:

Համաձայն դրա՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով երկու անձ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:
 

Placeholder
Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է քննչական կոմիտե. «Ժողովուրդ»