Եվրախորհրդարանը Բլատտերին կոչ է արել անհապաղ հեռանալ
Աշխարհում
19:58 11/06/2015

Եվրախորհրդարանը Բլատտերին կոչ է արել անհապաղ հեռանալ

Եվրախորհրդարանը ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերին կոչ է արել անհապաղ հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է AFP-ն: Համապատասխան բանաձևը հավանության է արժանացել Ստրասբուրգում կայացած նստաշրջանի ընթացքում: Առաջարկվում է նշանակել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար և սկսել աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունների հայտերի հետաքննությունը:

Հիշեցնենք, որ 79-ամյա Բլատտերը մայիսի վերջին վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, սակայն ընդամենը մի քանի օր անց կոռուպցիոն սկանդալի պատճառով հայտարարեց իր հրաժարականի մասին: Այդուհանդերձ, նոր ընտրություններն այս տարվա դեկտեմբերից շուտ չեն կայանա, և մինչ այդ Բլատտերը կշարունակի ղեկավարել կազմակերպությունը:

Placeholder
Եվրախորհրդարանը Բլատտերին կոչ է արել անհապաղ հեռանալ