Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
էլէկտրաէներգիայի սակագինը դեռ չթանկացած, որոշ տնտեսվարողներ սկսել են թանկացնել իրենց արտադրանքը. «Ժողովուրդ»
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դեռ չթանկացած որոշ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են թանկացնել իրենց արտադրանքը: Այս օրերին «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստացել հանրային սննդի սպասարկման օբյեկտների սեփականատերերից այն մասին, որ մատակարարներն իրենց արդեն իսկ տեղեկացրել են, որ նոր ապրանքը թանկ գներով են առաքելու: Մասնավորապես, արդեն իսկ թանկացած գներով է սկսել իր ապրանքը հանրային սննդի սպասարկման օբյեկտներին առաքել «Կոտայք» գարեջրի գործարանը:
Սակայն, երբ «Ժողովուրդ»-ը կապ է հաստատել «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են իրենց ապրանքը թանկացրել, նա վստահեցրել է, որ թանկացում չի եղել:
«Նման բան չկա: Գարեջուրը չի թանկացել: Իսկ առաջիկայում թանկանալու մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ»,-ասել է Սեդրակ Առուստամյանը: