ԱՆ. Մալարիայով հիվանդի մոտ կա լավացման միտում
Առողջություն
12:37 11/06/2015

ԱՆ. Մալարիայով հիվանդի մոտ կա լավացման միտում

Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ Աէրոֆլոտ» ռուսաստանյան ավիաընկերության օդանավով երեկ Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի, ում մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա:

Placeholder
ԱՆ. Մալարիայով հիվանդի մոտ կա լավացման միտում