ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը. Նալբանդյան
Քաղաքական
17:42 11/06/2015

ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը. Նալբանդյան

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին` նախարար Նալբանդյանն ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։ 

Placeholder
ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը. Նալբանդյան