Մարտական հենակետում ժամկետային զինծառայող է զոհվել
Օրվա թեմա
10:25 11/06/2015

Մարտական հենակետում ժամկետային զինծառայող է զոհվել

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», -նշվում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Placeholder
Մարտական հենակետում ժամկետային զինծառայող է զոհվել