Կենտրոնը «Զվարթնոց» օդանավակայանին կապող էլեկտրագնացքի գիծ կառուցելու ծրագիր է քննարկվում. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:27 12/06/2015

Կենտրոնը «Զվարթնոց» օդանավակայանին կապող էլեկտրագնացքի գիծ կառուցելու ծրագիր է քննարկվում. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր: Այն ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն:

Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղափարն այն է, որ դրա շինարարության վրա կաշխատեն բազմաթիվ մարդիկ, աշխատավարձ կստանան, շինարարության համար կօգտագործվի շինանյութ, որը արտադրող ձեռնարկությունները պատվերներ կստանան, իրենց հերթին այդ ձեռնարկությունների աշխատողները աշխատավարձ կստանան:

Մի խոսքով՝ նման շինարարությունը աշխուժություն կմտցնի տնտեսության մեջ: Սակայն կառավարությունում կան այս նախագծին ընդդիմացողներ: Վերջիններս պնդում են, որ այդ էլեկտրագնացքի շահագործումը տնտեսապես անարդյանավետ է: Նախ՝ չկա դրա պահանջարկը, և բացի այդ՝ հետագայում դրա սպասարկման վրա շատ գումար է ծախսվելու, քան շահագործումից ստացվելիք եկամուտն է։

Թերթի աղբյուրները նշում են, որ այս նախագծի հաստատման և իրագործման հավանականությունը բավականին փոքր է:

Placeholder
Կենտրոնը «Զվարթնոց» օդանավակայանին կապող էլեկտրագնացքի գիծ կառուցելու ծրագիր է քննարկվում. «ՀԺ»