Սամվել Ալեքսանյանը գումարային լուրջ դեբոշների մեջ է. «Իրատես de facto»
Օրվա մամուլ
09:50 12/06/2015

Սամվել Ալեքսանյանը գումարային լուրջ դեբոշների մեջ է. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Ասում են, թե Իրաքի Քիրկուկի քրդական հատվածում իր բիզնես-ծրագրերն առաջ տանող, այնտեղ նաև իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում, սակայն հանդիպել է ֆունդամենտալ Իրանի համապատասխան մարմիններին:

Նա փորձել է Պարսկաստան տանել բավականին մեծ քանակությամբ վիսկի, սակայն «սառել» է, և այժմ գումարային լուրջ դեբոշների մեջ է, քանզի Իրանում արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, էլ առավել ներմուծումը, ու հիմա իրեն հատուկ աճպարարությամբ ԱԺ պատգամավորը փորձում է դուրս գալ բավականին բարդ իրավիճակից»:
 

Placeholder
Սամվել Ալեքսանյանը գումարային լուրջ դեբոշների մեջ է. «Իրատես de facto»