Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆերնանդու Սանթուշ. Հայերը հաղթելու հնարավորություն ունեն (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա հայտարարեց, որ Հայաստանի հավաքականը պաշտպանական խաղ է ցուցադրում, ինչը խնդիրներ է ստեղծում հարձակվող թիմի համար, սակայն իրենք Երևան են ժամանել միայն հաղթանակ տոնելու համար:
«Չնայած Հայաստանի հավաքականը Պորտուգալիայում դժվարություններ ստեղծեց մեզ համար, մենք այստեղ ենք, որպեսզի հաղթենք: Գիտենք, որ դժվարություններ կունենանք, սակայն պատրաստ ենք դրանց: Այս խաղին նախապատրաստվեցինք Վրաստանում՝ ժամային գոտուն ու կլիմայական պայմաններին հարմարվելու համար: Նույն հաջողությամբ կարող էինք մարզվել Հայաստանում, եթե մեր մրցակիցը լիներ Վրաստանի հավաքականը: Կլիմայական պայմաններին հարմարվելը կօգնի հաղթահարել հոգեբանական խնդիրները:
Հայաստանի հավաքականն իր ակտիվում մեկ միավոր ունի և ի վիճակի է նոր միավոր վաստակել մեզ հետ խաղում: Բայց մեր նպատակը այլ է՝ հայաստանյան ընտրանու հետ նախորդ չորս խաղում միշտ խնդիրներ ենք ունեցել և նույնիսկ չենք հաղթել Երևանում: Դա նշանակում է, որ հայ ֆուտբոլիստները նույնպես հաղթելու հնարավորություն ունեն: Բայց ես լիակատար հանգիստ եմ, որովհետև համոզված եմ, որ վաղը մենք անպայման կհաղթենք: Թիմում փոփոխություններ չենք նախատեսում, բայց եթե հանդիպման ընթացքում խնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել և համապատասխան փոփոխություններ կատարել»,-հայտարարեց Ֆ. Սանթուշը:
Վաղը Երևանում +35 աստիճան է սպասվում: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ այդ հանգամանքը դաշտի տերերին ոչ մի առավելություն չի տա:
Մամուլի ասուլիսն ներկա էր նաև Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Տիագուն: Նա նշեց, որ Հայաստան են ժամանել երեք միավոր վաստակելու համար և ուրախ կլինեն դա անել, որովհետև այստեղ անցյալում երբեք չեն հաղթել:
.jpg)
.jpg)
.jpg)
