Ամոյանը զիջեց Մարյանյանին, բայց դեռ կարող է շարունակել պայքարը
Սպորտ
12:12 13/06/2015

Ամոյանը զիջեց Մարյանյանին, բայց դեռ կարող է շարունակել պայքարը

Առաջին գոտեմարտում տոնած հաղթանակից հետո Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ցավոք, չկարողացավ զարգացնել հաջողությունը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: 59 կգ քաշային կարգի երկրորդ փուլում հայ մարզիկը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին 0:8 հաշվով:

Մարյանյանի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Էլման Մուխտարովն է: Եվ եթե Ստեփանը կարողանա առավելության հասնել, ապա Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Նախորդող հրապարակում՝
Ռոման Ամոյանը Բաքվում հաղթանակ տարավ (լուսանկարներ)

Placeholder
Ամոյանը զիջեց Մարյանյանին, բայց դեռ կարող է շարունակել պայքարը