Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
09:17 13/06/2015
«Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան պարտքի դիմաց «իրենով» է արել Սյունիքի թռչնաֆաբրիկան: Բանն այն է, որ Սյունիքի թռչնաֆաբրիկան 30 միլիոն դրամից ավել գումար է պարտք եղել «Արաքս» թռչնաֆաբրիկային և չի կարողացել այն վերադարձնել:
Արդյունքում, «Արաքսի» տնօրինությունը պահանջել է պարտքի դիմաց իրենց տալ ֆաբրիկան: Ի դեպ, Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերն էին Արթուր Գևորգյանն ու ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս հարցի շուրջ զրուցել Գևորգյանների հետ: Արթուր Գևորգյանը նախ ասել է, որ ինքը չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որևէ բան քննարկել:
«Չէ, խնդիրներ չկա, ես զբաղված եմ»,- ասել է նա ու անմիջապես անջատել հեռախոսը:
Երեկ ողջ օրվա ընթացքում թերթին չի հաջողվել զրուցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ: Նշենք, որ այս թռչնաֆաբրիկան պատկանում է «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին:

Placeholder