Ամբողջ աշխարհում ամեն տարի 10 միլիոնով ավելանում է սեռավարակների թիվը. մաշկաբան
Առողջություն
15:44 13/06/2015

Ամբողջ աշխարհում ամեն տարի 10 միլիոնով ավելանում է սեռավարակների թիվը. մաշկաբան

ՄԱԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ամեն տարի 10 միլիոնով ավելանում է սեռավարակների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաշկաբան-վեներոլոգ Սամվել Հովհաննիսյան՝ հավելելով, որ  սեռավարակների աճի միտում կա նաև Հայաստանում:

Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանում ավելացել են համապատասխան մասնագետներին դիմողների թիվը: Մաշկավեներաբանը սա համարում է առաջընթաց, հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ մինչև ամուսնանալը մարդիկ ցանկանում են բացահայտել՝ հիվանդ են, թե ոչ:

Մասնագետի խոսքերով՝ ամառվա վերջից մինչև ձմեռ սեռավարակների թիվն աճում է: Դա կապված է ինչպես արտագնա աշխատանքի, այնպես էլ հանգստի մեկնելու հետ: Ս.Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս խուսափել պատահական սեռական հարաբերություններից և օգտագործել պահպանակներ, իսկ յուրաքանչյուր կասկածելի սեռական հարաբերությունից հետո պարտադիր պետք է դիմել բժշկի:

«Սեռավարակներին պետք է լուրջ ուշադրության արժանացնել, քանի որ հենց հղիության ընթացքում ոչ մի վարակ այնպես չի վնասում պտղին, ինչպես սեռավարակները»,- ասաց մաշկաբանը:

 

Placeholder
Ամբողջ աշխարհում ամեն տարի 10 միլիոնով ավելանում է սեռավարակների թիվը. մաշկաբան