Հայաստանի առաջին մեդալը` Եվրոպական ամառային խաղերում
Սպորտ
11:30 15/06/2015

Հայաստանի առաջին մեդալը` Եվրոպական ամառային խաղերում

Երեկ՝ հունիսի 14-ին, Հայաստանն իր առաջին մեդալը նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպական ամառային առաջին խաղերում:

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ 66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (Ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան): Մեր մարզիկը, կիսաեզրափակչում հաղթելով ադրբեջանցի ըմբիշին, դուրս եկավ եզրափակիչ, սակայն զիջելով ռուս ըմբիշին` բավարարվեց արծաթե մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Նշենք, որ այս խաղերում հունահռոմեական ըմբիշներ Ռոման Ամոյանը և Մաքսիմ Մանուկյանը զբաղեցրեցին 5-րդ տեղը, իսկ Կարապետ Չալյանը, պարտվելով առաջին գոտեմարտում, դուրս մնաց պայքարից:

Placeholder
Հայաստանի առաջին մեդալը` Եվրոպական ամառային խաղերում