ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  ներկայացնում է Visa payWave առանց կոնտակտի  վճարումները Հայաստանում
Տնտեսություն
14:18 15/06/2015

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացնում է Visa payWave առանց կոնտակտի վճարումները Հայաստանում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը: Բանկն այսուհետ առաջարկելու է payWave առանց կոնտակտի ինովացիոն քարտային պրոդուկտների շարք` Visa Student, Visa Classic և Visa Gold տեսակի քարտեր:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առանց կոնտակտի քարտերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան մոլում»:

Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու` ուղղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին` հաճախորդներին առաջարկելով էլ ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն:

«Դեռևս 2009 թվականին բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ մենք հպարտ ենք ներկայացնել Visa payWave քարտերը` վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը: Քարտերով այս վճարման ձևը կոչվում է առանց կոնտակտի վճարում, անգլերեն` contactless: Սա հնարավորություն է տալիս մինչև 10 հազար դրամի գնումների դեպքում առանց անդորրագիր ստորագրելու և PIN մուտքագրելու վճարում կատարել: Ընդ որում վճարումը կատարվում է շատ արագ»,- Visa payWave քարտերի ներկայացման ժամանակ նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ սովորաբար PIN կոդի մուտքագրմամբ կամ ստորագրությամբ վճարումների դեպքում վճարումը բավականին երկար է տևում, առաջանում են հերթեր: Հենց դա է պատճառը, որ բոլոր մանր գումարի վճարումների դեպքում գերադասում են կանխիկ վճարման տարբերակը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով սա վճարման նոր մշակույթ է, նոր ձև:

«Թողարկման հետ միասին նաև իրականացնում ենք ակցիա, որը տարածվում է երեք տեսակի քարտերի վրա: Հունիսի 15-ից օգոստոսի 31-ը բանկն առաջարկում է 50% cashback Visa payWave քարտերով մինչև 20 հազար ՀՀ դրամ իրականացված առաջին ոչ կոնտակտային վճարային գործառնության դիմաց: Բոլոր ` Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով` մինչև հունիսի 30-ը ներառյալ»,- տեղեկացրեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրենը:

Քարտի ներկայացմանը մասնակցում էր նաև Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Իրինա Կամխաձեն, ով իր խոսքում ընդգծեց Visa payWave տեսակի քարտերի կարևորությունը. «Visa ընկերությունը մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաև խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը: Մեր փորձը ցույց է տալիս, որ որ Visa payWave ոչ կոնտակտային վճարումների համակարգը կարող է օգնել, որպեսզի շուկայում անկանխիկ վճարումներն էլ ավելի մեծ տարածում գտնեն, քանի որ այս տեխնոլոգիան հանդիսանում է վճարման նոր եղանակ, որը շատ արագ է, հեշտ և հարմար որն էլ հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել որ Visa payWave քարտերից` ի համեմատ ավանդական մագնիսական կամ չիպային համակարգով թողարկված քարտերի»:

Նա հույս հայտնեց, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առևտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում են կանխիկ եղանակով վճարումները, օրինակ` մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առևտրի կենտրոններ և տաքսի ծառայություններ:

«Կարծում եմ, որ շատ ակտիվ կլինեն հատկապես երիտասարդները: Հասկանալի է, որ նրանց գնումները շատ մեծ գումարների չեն լինում, հասարակական սննդի կետերում, առևտրի կետերում սովորաբար փոքր գումարների առևտուր են անում և այս դեպքում նման քարտի առկայությունը կխթանի, որպեսզի նրանք ավելի անվտանգ կերպով վճարումներ կատարեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Անդրեասյանը:

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջին առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտեր սպասարկող տերմինալները տեղադրել է «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ առևտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015 թվականի ընթացքում Բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ:

Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետևյալ , տարբերանշանը, որը նաև առկա է բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա:

Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու և դրանց համար սպասարկման ցանց ստեղծելու և զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը համագործակցում է ֆրանսիական «Oberthur Technologies » և «Ingenico » հանրաճանաչ ընկերությունների հետ:

Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ www.acba.am-ում, իսկ Visa payWave քարտ պատվիրելու համար կարող եք այցելել  հետևյալ հղումով:

 

 

Placeholder
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացնում է Visa payWave առանց կոնտակտի վճարումները Հայաստանում