Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մեկնել են Թբիլիսի
Տարածաշրջան
09:50 15/06/2015

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մեկնել են Թբիլիսի

Երեկ Թբիլիսի են ուղևորվել Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղևորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի լույս 14-ի գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Կենդանաբանական այգուց փախել է 30 գիշատիչ: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, կենդանիներից մի քանիսը սպանվել են, մի քանիսին հաջողվել է վերադարձնել: Կենդանիների մի մասին դեռ փնտրում են:

Placeholder
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մեկնել են Թբիլիսի