ՌԴ իրավապահները դիմել են հայկական կողմին՝ Նովիկովի սպանության գործի քննությունը շարունակելու համար. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:50 16/06/2015

ՌԴ իրավապահները դիմել են հայկական կողմին՝ Նովիկովի սպանության գործի քննությունը շարունակելու համար. «Ժողովուրդ»

Երեկ Գյումրիի Մար Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող 19-ամյա Իվան Նովիկովի դին: Նորակոչիկ Նովիկիովի դաժան սպանության մեջ կասկածվում է իր ծառայակից ընկերը Իվան Բ-ն: ՌԴ հարավային օկրուգի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Իվան Բ-ն ընդունել է իր մեղքը, իսկ սպանության պատճառը եղել է կենցաղային վեճը: Դեպքի վայրի զննությունը կատարել է հայ իրավապահները, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի նյութերը ստանալու և հետագա քննությունը շարունակելու համար ՌԴ իրավապահները դիմել են հայկական կողմին: Բանն այն է, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրով ռազմաբազայի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպերի գործերը պետք է քննեն ՌԴ իրավապահները: Ըստ ամենայնի, հենց այդպես էլ տեղի կունենա, և հայկական կողմը գործը կհանձնի ռուս իրավապահներին:
 

Placeholder
ՌԴ իրավապահները դիմել են հայկական կողմին՝ Նովիկովի սպանության գործի քննությունը շարունակելու համար. «Ժողովուրդ»