Շվեյցարական դատախազությունը 104 բանկային գործարք է բացել
Իրավունք
14:51 17/06/2015

Շվեյցարական դատախազությունը 104 բանկային գործարք է բացել

Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերը հաղորդել է, որ երկրի դատախազությունը 104 բանկային գործարքի մուտքի իրավունք է ստացել, որոնք վերաբերում են աշխարհի 2010, 2018 և 2022 թթ. առաջնությունների անցկացման վայրերի ընտրություններին:

«Մասշտաբային հետաքննություն է իրականացվում: Մասնավորապես՝ բացվել է բանկային 104 գործարք, որոնք վերաբերում են աշխարհի 2010, 2018 և 2022 թթ. առաջնությունների անցկացման վայրերի ընտրություններին: Հետաքննությունն ընթանում է իրավունքի ու օրենքի գերակայության հիմքի վրա: Այդ գործի հետաքննության համար ստեղծվել է հատուկ խումբ, որում մասնագետներ են ընդգրկվել տարբեր գերատեսչություններից»,- Լաուբերի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Նա չի բացառել նաև, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերն ու գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն կհարցաքննվեն այդ գործի շրջանակներում:

Placeholder
Շվեյցարական դատախազությունը 104 բանկային գործարք է բացել