Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախից ծանր այրվածքներով Երևան են տեղափոխվել բարձրաստիճան զինվորական ամուսիններ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երևան: Թերթի տեղեկություններով, նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, և նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը ևս կայունանա»։