ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ (միջադեպի լուսանկարները)
Աշխարհում
19:15 19/06/2015

ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ (միջադեպի լուսանկարները)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի 2016 թ. առաջնության Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, վազել է խաղադաշտ, որի պատճառով հանդիպումը մի քանի րոպեով դադարեցվել է: Այդ քայլով նա պահանջում էր ազատ արձակել իր ձերբակալված հորը:

ՈՒԵՖԱ-ի պատվիրակն ՈՒԵՖԱ-ւի համապատասխան կառույցներին մանրամասն հաշվետվություն է ներկայացրել կատարվածի մասին, իսկ դա նշանակում է, որ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կարգապահական կոմիտեն անպայման անդրադառնալու է այդ խնդրին, և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է պատժամիջոցների ենթարկվել:

Իսկ ինչպիսի՞ պատժամիջոցներ կարող է կիրառել ՈՒԵՖԱ-ն:

«ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցներն առաջիկայում անպայման կանդրադառնան «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կանոնակարգային խախտումներին, քանի որ նման միջազգային հանդիպման ժամանակ տեղի ունեցող ցանկացած կանոնակարգային խախտում անպատիժ չի մնում: Տուգանքը՝ անկախ դրա չափից, վճարվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներից»,- մեր թղթակցին ասաց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը:

Placeholder
ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ (միջադեպի լուսանկարները)