Նեյմարը որակազրկվել է 4 խաղով
Աշխարհում
18:48 20/06/2015

Նեյմարը որակազրկվել է 4 խաղով

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը 4 խաղով որակազրկվել է Կոլումբիայի ընտրանու հետ խաղում (0:1) բռնկման համար: Դա նշանակում է, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նեյմարը կարմիր քարտ է ստացել խաղավերջում՝ կոլումբիացի հարձակվող Կառլոս Բակկայի հետ բախվելու համար: Վերջինս նույնպես հեռացվել է խաղադաշտից: Կատարվածից հետո բրազիլական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 23-ամյա խաղացողը կարող է որակազրկվել 2 խաղով:

Սահմանված պատիժը, սակայն, Նեյմարին այլևս հնարավորություն չի տա խաղալ այս մրցաշարում, քանզի որակազրկումը տարածվում է խմբային փուլի վերջին խաղի, քառորդ եզրափակչի, կիսաեզրափակչի ու եզրափակչի վրա: Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան դեռ կարող է բողոքարկել այդ որոշումը:

Կոլումբիացի Բակկան, իր հերթին, որակազրկվել է 2 խաղով:

Placeholder
Նեյմարը որակազրկվել է 4 խաղով