«Պոլիտեխնիկը ապագա ունի, եկեք այդ ապագային սատար լինենք». Ոստանիկ Մարուխյան
Կրթություն, գիտություն
14:44 20/06/2015

«Պոլիտեխնիկը ապագա ունի, եկեք այդ ապագային սատար լինենք». Ոստանիկ Մարուխյան

«Համոզված ասում եմ, որ պոլիտեխնիկի այն ամուր հիմքերը, որ դրվել են, մենք ունակ ենք և կարող ենք տանել առաջ»,-Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ընտրվելուց հետո իր խոսքում նշեց Ոստանիկ Մարուխյանը:

Շնորհակալություն հայտնելով բոլորից և նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակարատար Հովհաննես Թոքմաջյանից՝ նա ասաց. «Տա Աստված որ, այն ինչ փորձել ենք իրականացնել, իրականացնենք միասին: Պոլիտեխնիկը մեր տունն է, մենք այդ տան զավակներն ենք, եկեք պահպանենք այդ տունը, զարգացնենք, կառուցենք նորը, ավելի լավը, ավելի գեղեցիկը: Պոլիտեխնիկը ապագա ունի, եկեք այդ ապաագային սատար լինենք, կուռ ու միասնական կոլեկտիվ լինենք»:

Հիշեցնենք, որ այսօր Ճարտարագիտական համալսարանում հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը:

Նախորդող հրապարակումներ՝
Ոստանիկ Մարուխյանը՝ ճարտարագիտական համալասարանի ռեկտոր

Placeholder
«Պոլիտեխնիկը ապագա ունի, եկեք այդ ապագային սատար լինենք». Ոստանիկ Մարուխյան