Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալացի կինոդերասանուհի Լաուրա Անտոնելլին, ով հայտնի է դարձել էրոտիկ դրամաներում իր դերերով, այսօր մահացել է: Նա 73 տարեկան էր: Նրան հատակին ընկած գտել է տան աշխատողը: Վերջինս կանչել է շտապօգնություն, բայց Անտոնելլին փրկել չի հաջողվել: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Լաուրա Անտոնելլին սկսել է նկարահանվել կինոյում 1965 թվականից: 1970-80-ական թվականներին ակտիվորեն հրավիրում էին նկարահանվել էրոտիկ ֆիլմերում՝ «Աստված իմ, ինչքան եմ ես ցածրացել» , «Վագրեր՝ շրթներկին», «Մաքուր և ողջախոհ», «Ռիմինի, Ռիմինի» և այլն: Նա նաև խաղացել է դրամատիկական բարդ դերեր՝ «Անմեղը», «Կին-սիրուհին»: