4 քաղաքացի շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
Առողջություն
14:14 23/06/2015

4 քաղաքացի շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Բաղրամյան պողոտայում այսօր լուսադեմին տեղի ունեցած դեպքերի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 10 քաղաքացի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրին վերակենդանացման բաժանմունքից:

Փոխանցեցին նաև, որ նրանցից 6-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացած 4-ը շարունակում են բուժում ստանալ, բայց շուտով նրանք ևս դուրս կգրվեն:

Նշենք, որ հունիսի 22-ին ժամը 19:00-ին լրացավ էլէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները, որոնք մինչ այդ հայտարարում էին, թե անօրինական է հավաքը, փակել էին փողոցը, իսկ ցուցարարներն էլ ոստիկանական պատի դեմ ոչինչ չկարողացան անել և որոշեցին նստել փողոցի մեջտեղը:

Լուսադեմին, սակայն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց և բռնի ուժ կիրառեց փողոցում նստած երիտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ:
 

Placeholder
4 քաղաքացի շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում