Այս տարի մեր երկրից արտահանվել է 2695 տոննա ծիրան. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:30 23/06/2015

Այս տարի մեր երկրից արտահանվել է 2695 տոննա ծիրան. «ՀԺ»

Արարատյան դաշտից ծիրանի արտահանումն արդարացնում է բոլոր սպասելիքները: Երեկվա դրությամբ, ըստ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության` «Հայկական Ժամանակ»-ին փոխանցած տվյալների, մեր երկրից արտահանվել է 2695 տոննա ծիրան:

Համեմատության համար նշենք, որ ծիրանաշատ 2013թ. հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր ընդամենը 6,7 տոննա ծիրան: Հայկական ծիրանն ավելի շատ արտահանվում է Վրաստան և ՌԴ: Ծիրանի 1 կիլոգրամը այգում 500 դրամ է: Մոսկվայում, օրինակ, բարձր կարգի ծիրանի 1 կգ միջին արժեքը 120 ռուբլի է՝ 1000 դրամ:

Արտահանողները «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ ծիրանի արտահանման գործը մի քանի օրում կամ մեծ եկամուտ կարող է բերել, կամ՝ մեծ կորուստ: Խնդիրներ կան Լարսի անցակետում, որոնք լուծելու համար, թերևս, պետք է միջամտի առաջին հայացքից գյուղատնտեսության հետ կապ չունեցող արտգործնախարարությունը:
 

Placeholder
Այս տարի մեր երկրից արտահանվել է 2695 տոննա ծիրան. «ՀԺ»