Պակիստանում շոգի  պատճառով մահացել է ավելի քան 570 մարդ
Աշխարհում
10:23 23/06/2015

Պակիստանում շոգի պատճառով մահացել է ավելի քան 570 մարդ

Պակիստանի հարավում անոմալ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 572-ի: Այս մասին գրում է Ռիա նովոտսին՝ հղում անելով News International-ին:

Անցած հանգստյան օրերին ջերմաստիճանը հասել էր 45 աստիճանի: Հայտարարվել էր, որ նախօրեին տեղացած անձրևը մի քիչ թեթևացրել է շոգը: Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և կրել թեթև բամբակե հագուստ:

Հայտարարվել է, որ առաջիկա օրերին Պակիստանի մի շարք շրջաններում հնարավոր են տեղումներ: Չնայած դրան, առաջիկա շաբաթվա ընթացքում շոգի նոր ալիք է սպասվում:

Placeholder
Պակիստանում շոգի պատճառով մահացել է ավելի քան 570 մարդ