Ներկայացվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերջնական հաշվետվությունը
Տնտեսություն
16:54 24/06/2015

Ներկայացվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերջնական հաշվետվությունը

Այսօր, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։

ՀԲ-ի կողմից իրականացվող գնահատման գործընթացն ի սկզբանե եղել է բաց և հրապարակային: Հավատարիմ այդ սկզբունքին՝ հաշվետվությունը հայերեն և անգլերեն լեզուներով տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:

ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով:

Ուսումնասիրությունները իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար:

Հիմնավորումները հասանելի են բոլորին և ցանկացողները կարող են դրանց մանրամասն ծանոթանալ ՀՀ ԷԲՊ նախարարության պաշտոնական կայքում:

Նախորդող հրապարակում՝
«Նաիրիտ»-ի շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա օրերին

Placeholder
Ներկայացվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերջնական հաշվետվությունը