Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից վրդովված է, ինչպես շարքային քաղաքացիները: Կարծում է, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պայքարը շարունակեն մինչև վերջ, մինչև որ իրենց պահանջի հետ իշխանությունները հաշվի կնստեն: Արդեն երեք տարի պաշտոնից զրկված Ղուկասյանին վրդովում են իշխանության հակաժողովրդական որոշումները:
«Այդպես չի կարելի, դանակը ոսկորին է հասել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նախկին քաղաքապետը՝ փորձելով հավաստիացնել, թե սիրով կլիներ Գյումրիում նստացույց անող քաղաքացիների կողքին, բայց իրեն «սխալ կհասկանան»: