ԱՄՆ-ում առաջարկում են արգելել «Քամուց քշվածները» ֆիլմի ցուցադրությունը
Մշակույթ
20:09 25/06/2015

ԱՄՆ-ում առաջարկում են արգելել «Քամուց քշվածները» ֆիլմի ցուցադրությունը

Կինոքննադատ Լու Լյումենիկը կոչ է արել արգելել կինոթատրոններում «Քամուց քշվածները» ֆիլմի ցուցադրությունը, դրանում ռասիստական տարրերի առկայության պատճառով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

Նա ասել է, որ եթե Կոնֆեդերացիայի դրոշը ճանաչվել է ռասիզմի խորհրդանիշ, ապա ինչու է այդ ֆիլմը համարվում ամերիկյան մշակույթի խորհրդանիշ:

Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները» նկարահանվել է 1939 թվականին, Մարգարեթ Միթչելի համանուն վեպի հիման վրա: Գլխավոր դերերում հանդես են եկել Վիվիեն Լին և Քլարկ Գեյբլը: Գործողությունները ծավալվում են ԱՄՆ-ում 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ, իսկ գլխավոր հերոսուհին ստրկատիրոջ աղջիկ է:

Placeholder
ԱՄՆ-ում առաջարկում են արգելել «Քամուց քշվածները» ֆիլմի ցուցադրությունը