Աշոտյան.Նվազագույն միավորի շեմը չի փոխվելու
Կրթություն, գիտություն
11:26 26/06/2015

Աշոտյան.Նվազագույն միավորի շեմը չի փոխվելու

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` դիմորդների ու նրանց ծնողների իրեն ուղղված հարցերը խմբավորել է ու պատասխանել: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում  գրել է.

1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:

2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը:

3. Քննությունների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:

4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաև հեռակայի ընդունելության ժամանակ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»:

Placeholder
Աշոտյան.Նվազագույն միավորի շեմը չի փոխվելու