Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակիցներին դեռ չի տեղեկացրել իր անելիքների մասին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:40 26/06/2015

Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակիցներին դեռ չի տեղեկացրել իր անելիքների մասին. «Ժողովուրդ»

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն բավական ժամանակ է՝ վերադարձել է Արևմտյան Հայաստանից: «Ժողովուրդ»-ը գրել է, որ նա իր կուսակիցներին դեռ չի տեղեկացրել, թե ինչ է որոշել. կրկին կվերադառնա Արևմտյան Հայաստա՞ն, թե՞ կմնա այստեղ և կզբաղվի ներկուսակցական գործերով:

«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, որն ասել է. «Պարոն Հովհաննիսյանը Հայաստանում է, իսկ մնացած բոլոր հարցերին կպատասխանի ինքը»:

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակիցներին դեռ չի տեղեկացրել իր անելիքների մասին. «Ժողովուրդ»