Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. նախարար
Առողջություն
18:15 26/06/2015

Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. նախարար

Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նմանատիպ խորհրդակցություններն արդյունավետ են, ինչը հնարավորություն է տալիս բարձրաձայնել ոլորտում առակա խնդիրները և համատեղ գտնել լուծման ուղիներ:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարին ներկայացվել է  Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացված ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի նույնականացման գործընթացը։ Քննարկվեցին նաև սննդային հավելումների ներմուծմանն առնչվող խնդիրները:

«Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենին ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետում կարգավորել սննդային հավելումների ներմուծման գործընթացը` այն առավել մատչելի դարձնելով:

«Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. սկզբունքը` անվտանգությունն է», - ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով դեղերի գներին նվազմանը` ՀՀ առողջապահության նախարարը դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարներին հորդորել է կրկին վերանայել ներմուծվող դեղերի գները:
 

 

 

Placeholder
Մեր խնդիրն է, որ երկիր մտնող բոլոր դեղերը վերահսկվեն. նախարար