Տոն՝ Սբ. Աստվածածնի տուփի գյուտի
Առողջություն
17:35 27/06/2015

Տոն՝ Սբ. Աստվածածնի տուփի գյուտի

Հայաստանյան Առաքելական եկեղցին վաղը նշելու է  Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Qahana.am-ի տեղեկացմամբ, այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

Placeholder
Տոն՝ Սբ. Աստվածածնի տուփի գյուտի