Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Քրեական գործ եք հարուցում, իրենց բորբոքում եք». Հովհաննես Ազոյանը՝ փոխոստիկանապետին
«Քրեական գործ եք հարուցում, իրենց բորբոքում եք»,- Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ասաց դերասան Հովհաննես Ազոյանը, ով ոստիկանների և ցուցարարների միջև կազմված «կենդանի պատի» շարքում է:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը հայտարարեց, որ պողոտայում երեկ, հունիսի 28-ին ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում քննիչը որոշել է առգրավել «Սանիտեք» կազմակերպության աղբամանները:
«Գույքն ունի սեփականատեր, տևական ժամանակ է այստեղ է այդ գույքը: Գույքի սեփականատերը հայտարարություն է տվել»,- ասաց Վ. Օսիպյանը:
Պատասխանելով հարցին, թե ցուցարարները գրավոր ծանուցում են ուզում, Երևանի փոխոստիկանապետն ասաց, որ որոշումը հրապարակվել է, «մնացած հարցերով պետք է դիմել քննչական կոմիտե, իրենց վարույթում է գործը»:
Ցուցարարների մի խումբ այն կարծիքին է, որ աղբամանները պետք է վերադարձնել: Այն երիտասարդները, ովքեր դեմ են աղբամանները վերադարձնելուն, հայտարարեցին, որ աղբամանները ժողովրդի անվտանգության և բռնությունների չենթարկվելու երաշխիքն են, իրենք դրամահավաք կանեն, նոր աղբամաններ կգնեն «Սանիտեքի» համար, իսկ սրանք կպահեն:
Նախորդող հրապարակում՝
Բաղրամյան պողոտայում ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Բաղրամյան պողոտայում խաղաղ պայմաններում քննարկում են անելիքը