Բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքը փրկելու համար (լրացված)
Առողջություն
11:21 30/06/2015

Բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքը փրկելու համար (լրացված)

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար:

Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է: Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն: Panorama.am-ի` դեպքի վայրում գտնվող թղթակցի փոխանցմամբ, այս պահին կնոջը վիրահատում են:

Հիշեցնենք, ոստիկանությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը մտել է նոր ծննդաբերած կնոջ հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել կնոջը, այնուհետև ինքնասպան է եղել:

Placeholder
Բժիշկները պայքարում են վիրավոր կնոջ կյանքը փրկելու համար (լրացված)