Ե. Զախարյան. Հայաստանի էներգետիկ համակարգի հզորությունների կազմը բավականին հնացած է
Տնտեսություն
18:31 30/06/2015

Ե. Զախարյան. Հայաստանի էներգետիկ համակարգի հզորությունների կազմը բավականին հնացած է

«Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 3200 մեգավատ, որից հասանելի է շուրջ 2670-ը, արտադրվում է շուրջ 7,7 միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Հայաստանի հզորությունների կազմը բավականին հնացած է, արտադրող հզորությանների մեծ մասը շահագործվում է ավելի քան 30 տարի»: ՀՀ կառավարության կողմից կազմակերպված «Տնտեսական օրակարգ» համաժողովում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի աջակցությամբ իրականացում է էլեկտրահամակարգի զարգացման ուղղությամբ մի շարք ծրագրեր՝ գծերի, ցանցերի արդիակացանում, նոր ենթակառուցվածքների ստեղծում և այլն, մշակվում են էներգետիկայի ոլորտի զարգացման երկարաժամկետ նախագծեր:

Ե. Զախարյանի խոսքով, էներգետիկ համակարգի զարգացման համար իրականավող միջոցառումներից է էներգետիկ շուկայի փուլային ազատականացումը, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը և այլն: Նախարարը կարևորեց նաև էներգախնայողությանն ուղղված ծրագրերը:

 

Placeholder
Ե. Զախարյան. Հայաստանի էներգետիկ համակարգի հզորությունների կազմը բավականին հնացած է