Ողբերգական դեպք՝ Երևանի ծննդատներից մեկում
Իրավունք
11:12 30/06/2015

Ողբերգական դեպք՝ Երևանի ծննդատներից մեկում

Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ոստիկանությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ոստիկանությունը դեպքի վայրում է:

Ամուսինը մտել է նոր ծննդաբերած կնոջ հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել: Կինը վիրավոր է:

Մանրամասները՝ դեպքի վայրից կհաղորդի Panorama.am-ի թղթակիցը:

Placeholder
Ողբերգական դեպք՝ Երևանի ծննդատներից մեկում