ՀՀ-ի հոսանքի գինը ԵՏՄ-ում կդառնա ամենաթանկը, որը կազդի արտահանման մրցունակության վրա. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:45 02/07/2015

ՀՀ-ի հոսանքի գինը ԵՏՄ-ում կդառնա ամենաթանկը, որը կազդի արտահանման մրցունակության վրա. «Ժամանակ»

«Մեր էլեկտրականությունը, փաստորեն, ԵՏՄ կազմում դառնում է ամենաթանկը, որը էապես կազդի մեր արտահանման մրցունակության վրա»,- «Ժամանակ-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Վերջինիս խոսքով՝ հոսանքի գնի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու՝ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գները նույնպես կթանկանան, և կստեղծվի ավելի անբարենպաստ վիճակ:

«Մենք արդեն երկրորդ տարին ենք ասում, որ պետք է միջազգային աուդիտ իրականացվի, և հասկանան ինքնարժեքը, գնագոյացման իրական ազդեցությունը: Շատ ուրախ ենք, որ հանրապետության նախագահը գնաց դրան: Սա լուրջ ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ մեր չքնաղ երիտասարդության քաղաքացիական պայքարի արդյունքում: Իրենք պետք է հասկանան, որ դրա շնորհիվ իրենք կարողացան պետության հետ մտնել լուրջ համագործակցության մեջ»,- հավելել է Ղազարյանը:

Placeholder
ՀՀ-ի հոսանքի գինը ԵՏՄ-ում կդառնա ամենաթանկը, որը կազդի արտահանման մրցունակության վրա. «Ժամանակ»