Ապրեսյան. Բաղրամյանի ակցիաները չեն ազդի զբոսաշրջիկների թվի վրա
Տնտեսություն
14:05 04/07/2015

Ապրեսյան. Բաղրամյանի ակցիաները չեն ազդի զբոսաշրջիկների թվի վրա

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքները չեն ազդի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի վրա: Panorama.am-ի հետ զրույցում հույս հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Վարչությունը տուրօպերատորներից Հայաստան այցելելու համար արդեն գնված տոմսերի վերադարձի մասին ահազանգեր չի ստացել:

«Կարծում եմ, որ նման բան չպետք է լինի: Ընդհանրապես մենք պետք է հաշվի առնենք, որ տուրիզմը բավականին զգայուն ոլորտ է, տարածաշրջանում ցնցումների, քաղաքական կամ որևէ այլ անկայունության, համաճարակների հետ կապված լինում է տուրիստների հոսքի նվազում: Բայց, կարծում եմ, սա այդ դեպքը չի: Շատ խաղաղ, սոցիալական պահանջ ունեցող ցույց է, որի ժամանակ վախի մթնոլորտ կամ անհանգստացնող որևէ երևույթ չի պարունակում, որ զբոսաշրջիկները դրանից վախենալով տոմսերը հետ տան»,-ասաց Ապրեսյանը:

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:

Placeholder
Ապրեսյան. Բաղրամյանի ակցիաները չեն ազդի զբոսաշրջիկների թվի վրա