Բակո Սահակյանի հրամանագրերով ԼՂՀ կառավարությունում նշանակումներ են կատարվել
Քաղաքական
14:30 04/07/2015

Բակո Սահակյանի հրամանագրերով ԼՂՀ կառավարությունում նշանակումներ են կատարվել

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավբոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրերի՝
Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար` ազատվելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։

Լևոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար` ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար` ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից։

Սպարտակ Թևոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար` ազատվելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։

Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:

Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ` ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:

Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։
 

 

 

Placeholder
Բակո Սահակյանի հրամանագրերով ԼՂՀ կառավարությունում նշանակումներ են կատարվել