Օսիպյանը՝ ցուցարարներին. Ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը
Իրավունք
10:06 04/07/2015

Օսիպյանը՝ ցուցարարներին. Ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը

«Գիտակից քաղաքացիներ եք: Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է, որ ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը»,- այսօր Բաղրամյան պողոտայում նստացույց անցող քաղաքացիներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

Քաղաքացիներն արձագանքեցին, որ կապամոնտաժեն այն ժամանակ, երբ իրենց երեք պայմանները լիովին կատարվեն:

Վ.Օսիպյանը նաև հորդորց քաղաքացիներին լուրջ, կրթված մասնագետների խումբ ստեղծել ու մասնակցել ՀԷՑ-ում անցկացվելք աուդիտին:

«Արդեն իսկ արել եք օգտակար գործողություն, շատերդ դա չեք գիտակացում, արել եք և արժանացել եք դրական գնահատականի և ոստիկանության, և հասարակության կողմից: Իսկ այժմ արդեն իզուր ժամանակ եք կորցնում»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը:

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 22-ից շարունակվում է նստացույցը: Քաղաքացիները պահանջում են չեղյալ հայտարարել հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշումը:

Placeholder
Օսիպյանը՝ ցուցարարներին. Ձեր ձեռքով ապամոնտաժեք աղբամանները և վերականգնեք հասարակական կարգը